Արձանագրությունների վավերացման գործում ՀՀ ղեկավարության դիրքորոշումը փոխվել է15 հունվարի 2010 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուտափույթ դրական եզրակացությունը խոսում է այն մասին, որ վավերացման գործում Հայաստանի վրա միջազգային ճնշումն աճել է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, նախքան ՍԴ վճիռը Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՀՀ-ն Արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիաից հետո: «Սակայն ՍԴ այս որոշումը խոսում է այն մասին, որ իշխանությունների դիրքորոշումը փոխվել է: Ինչի պատճառը, մեր կարծիքով, միջազգային ճնշումն է»,- նկատեց նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, որ միջազգային ճնշման ակնհայտ օրինակ է 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին ԵԽԽՎ պաշտոնական կայքում Պրեսկոտտի եւ Կոլոմբյեի զեկույցի հրապարակումը: «Միջազգային հանրության կողմից Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների արծարծումը փոխեցին ՀՀ ղեկավարության դիրքորոշումը Արձանագրությունների վավերացման նկատմամբ»,- պարզաբանեց պատգամավորը: «Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |