Երեւանում բացվեց նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանի ցուցահանդեսը15 հունվարի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Երեւանում կայացավ նկարիչ-գրաֆիկ, «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր խմբագիր Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսի բացումը: «Սա իմ երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Բացի դրանից իմ աշխատանքները ցուցադրվել են նաեւ ընդհանուր ցուցահանդեսների ժամանակ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Արա Բաղդասարյանը:«Մենք մեր երիտասարդ նկարիչներին, այդ թվում Ձեր ուսանողներին մաղթում ենք շարունակել գրքերի նկարազարդման վարպետների ավանդույթները: Չէ՞ որ գիրքը պատկերազարդումներով է շնչում»,- ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Մշակույթի նախարարությանն առընթեր գրքի հրատարակման գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: Բոլոր ուսանողների անունից Արա Բաղդասարյանին երախտագիտություն հայտնեց նրա շրջանավարտ, գրաֆիկ, արվեստաբանության դոկտոր Անուշ Եղիազարյանը: «Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Սակայն ես անկեղծորեն կատարում եմ իմ աշխատանքը, չեմ ընկնում գովեստի հետեւից եւ նույն կերպ մտադիր եմ աշխատել նաեւ հետագայում»,- ասաց Արա Բաղդասարյանը: Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի ավելի քան հարյուր գրաֆիկական աշխատանքներ եւ ակվարելային գծանկարներ: Արա Բաղդասարյանի աշխատանքները, որոնք ստեղծվել են նրա մասնագիտական կարիերայի արշալույսին` Փ.Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում ուսանելու տարիներին (1958թ.), շատ բարձր են գնահատվում: 1964-1966թթ. նա ուսումը շարունակեց Երեւանի գեղարվեստա-թատերական եւ Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտներում: 1987-ին Բաղդասարյանը վերադարձավ Երեւան եւ հայրենիքում շարունակեց ստեղծագործական գործունեությունը: Նա Հայաստանի Նկարիչների միության անդամ է, պրոֆեսոր եւ Հայաստանի Պետական գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչը: Նա աշխատում է նաեւ «Զանգակ-97» հրատարակչությունում` որպես գլխավոր գեղարվեստական խմբագիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |