Կմասնակցի՞ արդյոք Ադրբեջանի հավաքականն Երեւանում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը15 հունվարի 2010 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-14 Երեւանում տեղի կունենա հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, ֆեդերացիան արդեն նախապատրաստվում է Աշխարհի գավաթի խաղարկությանը: «Մենք ձեռք ենք բերել նոր գորգեր, քանի որ մեր գորգերը չեն համապատասխանում այսօրվա չափանիշներն»,-ասել է Առաքելյանը: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 8 հավաքական: Բացի Հայաստանի հավաքականից, կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Կուբայի, Վրաստանի, Իրանի, Հունգարիայի, Թուրքիայի ու Ադրբեջանի հավաքականները: Ըստ Առաքելյանի, առայժմ պարզ չէ, կժամանի՞ արդյոք Ադրբեջանի պատվիրակությունը: «Միջազգային ֆեդերացիան ուղարկել է հրավերը եւ հաջորդ շաբաթ պարզ կդառնա, կմասնակցեն արդյոք ադրբեջանցիները խաղարկությանը,-ասել է Առաքելյանը,-դրանից է կախված, կմեկնենք մենք ապրիլին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, թե ոչ»: Հիշեցնենք, որ 2009թ. Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը գրավեց 3-րդ տեղը Աշխարհի գավաթի խաղարկությունում, հաղթող դարձավ ՌԴ հավաքականը: Մասնակցում էին ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի, Կուբայի, Ղազախստանի, Հունգարիայի, Չինաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Հունահռոմեկան ըմբշամարտը (դասական ոճ, ֆրանսիական, մարզական) մենամարտի եվրոպական տեսակ է, որտեղ մարզիկը պետք է տեխնիկական գործողությունների (հնարքների) միջոցով դուրս բերի հակառակորդին հավասարակշռությունից եւ գետնի նրան: Հունահռոմեական ըմբշամարտում արգելված են ոտքերով եւ ոտքերի դեմ կատարվող տեխնիկական հնարքները: Դասական ոճը հայտնվել է Հին Հունաստանում եւ զարգացել է Հռոմեական կայսրությունում, իսկ հունահռոմեական ըմբշամարտի այժմյան տեսակը ձեւավորվել է Ֆրանսիայում XIX դարի առաջին կեսում: Հունահռոմեական ըմբշամարտի 8 ուժեղագույն հավաքականներն Երեւանում կպայքարեն Աշխարհի գավաթի համար: Յուրաքանչյուր հավաքականում ընդգրկված է 7 մարզիկ 7 քաշային կարգերում (55, 60, 66,74,84,96 եւ 120): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |