Կռունկը ճանաչվել է «2010 թ-ի թռչուն» Հայաստանում15 հունվարի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Կռունկը ճանաչվել է «2010 թ-ի թռչուն» Հայաստանում: Այդպիսի արդյունքով ավարտվել է հասարակական կարծիքի հարցումը, որո անցկացվել էր «Հայաստանի թռչունների պաշտպանության միության» (ASPB) կազմակերպության նախաձեռնությամբ: Հարցումը անցկացվել էր LOLO մանկա-պատանեկան ամսագրի աջակցությամբ Երեւանում եւ այն բնակավայրերում, որոնք գտնվում են առանցքային թռչնաբանական տարածքներում (Important Bird Areas):Հարցվածների թիվը կազմել է 1025 մարդ: Ի օգուտ կռունկի արտահայտվեցին 481 մարդ (ձայների 47%): Հայաստանում կռունկը բացարձակ հազվագյուտ թռչուն է: Նրանք բնադրում են հանրապետության հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում: Պոպուլյացիայի իրավիճակը կրիտիկական է` համաձայն վերջին տվյալների Արփի լճի մոտակայքում այդ թռչուններից մնացել են ընդամենը 2-ց 6-ց զույգ: Հայաստանում բնակվող գորշ կռունկը բոլորովին վերջերս առանձնացվեց առանձին ենթատեսակ: Նոր ենթատեսակը կոչվել է «Արչիբալդի կռունկ» (Grus grus Archibaldi)` ի պատիվ հայտնի ամերիկացի թռչնաբանի: Գորշ կռունկը բավականին խոշոր թռչուն է: Նրա մարմնի երկարությունը կազմում է 110-120 սմ., թեւերի բացվածքը հասնում է 220-245: Ջմեռում է Իսպանիայում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում, Հնդկաստանում, Հյուսիսային եւ Արեւմտյան Աֆրիկայում, Չինաստանի արեւելքում եւ հարավում: Բնակվում է կիսաանապատներում` ճահճային եւ խոնավ տարածքներում: Սովորաբար ունենում է երկու ճուտ: Ամենակեր է: Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Ֆլորա եւ ֆաունայի անհետացող տեսակների միջազգային առեւտրի վերաբերյալ կոնվենցիայում (CITES): Այդ կոնվենցիայի նպատակը կայանում է նրանում, որպեսզի երաշխավորվի, որ վայրի կենդանիների եւ բույսերի առեւտուրը չի վտանգի նրանց գոյատեւման համար: ԼՕԼՕ-ն` մանկա-պատանեկան ինտելեկտուալ ամսագիր է: Ամսագրի նպատակն` զարգացնել երեխայի մտավոր հորիզոնը, զարգացնել ճաշակը եւ գիտելիքները: Ամսագրում ներկայացված են տարբեր թեմաներ` երաժշտություն, գեղանկարչություն, գրականություն, գիտություն, պատմություն, սպորտ, զարգացնող խաղեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |