Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած հայ շախմատիստները չմնացին առանց մեդալների15 հունվարի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ՀՀ հավաքականը 9 տուրերի արդյունքում (4 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 2 պարտություն) 10 միավորով (17,5) գրավեց 5-րդ տեղը: Սակայն հայ գրոսմայստերներն առանց մեդալների չմնացին: Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա ցույց տվեց երկրորդ արդյունքն ու նվաճեց արծաթե մեդալ: Վլադիմիր Հակոբյանը (2-րդ խաղատախտակ), Գաբրիել Սարգսյանը (3-րդ խաղատախտակ) եւ Արման Փաշիկյանը (4-րդ խաղատախտակ) երրորդն էին եւ նվաճեցին բրոնզե մեդալներ: ՖԻԴԵ-ի Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն անց է կացվում 1985 թվականից: Առաջնությանը մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են շախմատի օլիմպիադաների եւ թիմային մայրցամաքային առաջնությունների արդյունքում: Մրցաշարն անցնում է շրջանակային համակարգով: Առաջին առաջնության ժամանակ խաղերն անցել են 6 տախտակի վրա, իսկ հետագայում` 4 տախտակի: Առաջին չորս մրցաշարերն անցել են շվեյցարական Լյուցեռն քաղաքում, հետագայում որոշվել է մրցումներն անցկացնել տարբեր քաղաքներում: 2001 թվականին առաջնությունը տեղի ունեցավ Երեւանում: 1997, 2001 եւ 2005 թվականներին Հայաստանը դարձել է առաջնության բրոնզե մրցանակակիր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |