Էդվարդ Շարմազանով.«ՀԱԿ-ի վարկանիշը հայ ազգաբնակչության շրջանում կտրուկ ընկել է»15 հունվարի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը աջակցություն չի ցուցաբերել թեկնածուներից որեւէ մեկին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:Շարմազանովի խոսքերի համաձայն, ՀՀԿ-ն քննարկում է այն բոլոր խախտումները, որոնք տեղ են գտել այդ ընտրություններում: «Այդ ընտրատարածքի բնակչության մասնակցությունը, որը խիստ ցածր մակարդակով իրականացավ, ցույց տվեց, որ ՀԱԿ-ի վարկանիշը կտրուկ ընկել է բնակչության շրջանում», - նշել է պատգամավորը: ՀՀ ԿԸՀ-ի տվյալների համաձայն, հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջադրած թեկնածու Արա Սիմոնյանը, որը հավաքել էր 7622 ձայն: Այդ ընտրատարածքում մրցել են պատգամավորության երեք թեկնածու` «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը` 7622 ձայն, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն, ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը հավաքել էր 5023 ձայն: 1990թ. հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայ քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ:Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը դարձավ: Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. ՀՀԿ նախագահը լուսահոգի , որի մահվանից հետո կուսակցությունը ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանը: Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր: 2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր 2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը վերացվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ 2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները, որն իրականացնում է մինչ օրս: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |