Ղարաբաղի խնդիրն առանձնահատուկ բնույթ ունի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդիրը պատշաճ կերպով քննարկվում է ԵԱՀԿ բոլոր համանախագահների եւ շահագրգիռ կողմերի հետ շփումներում: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Դրան ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունը: Քիչ բան կարող եմ ավելացնել նրան, ինչ արդեն հայտնի է: Խնդիրն առանձնահատուկ բնույթ ունի, քանի որ կան բազում նրբություններ: Ընթանում են բանակցություններ, խորհրդակցություններ, կարծիքներ են փոխանակվում: Այն, ինչը կողմերրը անհրաժեշտ են համարում հայտնել ԶԼՄ-ներին, իրական ժամանակի ռեժիմով է ընթանում»,-ասել է ռուս դիվանագետը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին: Ի պատասխան Ղարաբաղի հայերի արդար պահանջներին, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության շուրջ 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց խաղաղ բնակչության դեմ: 1991-94թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ անվտանգության գոտի ստեղծեց ԼՂՀ շուրջ, որը 7 շրջան է ներառում: 1994թ. մայիսի 11-ին համաձայնագիր կնքվեց հրադադարի մասին (Բիշքեկի արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ են զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---