Տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ն թուրքական կողմի խնդրանքով տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ահմեդ Դավութողլուի հեռախոսազրույցը:



Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել էին բարձր մակարդակի ռուս-թուրքական միջպետական խորհրդակցությունների նոր մեխանիզմերի ստեղծման հարցերը:

Նախարարները նաեւ կարծիքներով փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ներառյալ իրանական միջուկային ծրագիրը, Կիպրոսի խնդրի կարգավորումը եւ Բոսնիա եւ Հերցոգովինայի դրությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---