Ռուսաստանում «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» մասնաճյուղ է ստեղծվել17 հունվարի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնապես գրանցվել է «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորում» հայկական հասարակական կազմակերպության մասնաճյուղը: Մասնաճյուղը ստեղծվել է Նովոռոսիյսկ քաղաքում: Ղեկավար է նշանակվել Նովոռոսիյսկի հայ համայնքի ներկայացուցիչ, կազակական գնդապետ Մարատ Աշոտի Ղազարյանը:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայկական կազակության Ատամանների խորհրդից, մասնաճյուղի նպատակներն ու խնդիրներն են` աջակցել Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների ու կազակական կազմակերպությունների բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը, իրականացնել տնտեսական, ռազմա-հայրենասիրական, մշակութային եւ այլ գործընկերությանը նպատակաուղղված նախագծեր: Մասնաճյուղը կոչված է նաեւ աջակցել իրավակարգի պահպանմանը, միջէթնիկական հողի վրա ընդհարումների կանխմանը, Ռուսաստանի Հարավի կազակության ու հայ համայնքի համախմբմանը` ի բարօրություն հայ եւ ռուս ժողովուրդների: Ծրագրվում է կազմակերպել մշակույթի եւ արվեստի փառատոններ, համաժողովներ, պատմա-հայրենասիրական միջոցառումներ, կազակության եւ երկու պետությունների ժողովուրդների ավանդույթների ու սովորույթների հարգանքի ոգով զբաղվել երիտասարդության մշակութային, բարոյական, հոգեւոր եւ ռազմա-հայրենասիրական դաստիարակությամբ: Ծրագրվում է նաեւ մասնակցությունը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ազգային, մշակութային ու պատմական արժեք ներկայացնող հուշարձանների, այդ թվում` էթնիկական փոքրամասնությունների կողմից ստեղծված հուշարձանների վերականգնման եւ պահպանման աշխատանքներին: Այս ամենի հետ մեկտեղ իր գործունեության ընթացքում ԲՀ ՄՀԿՄ հանձն կառնի ՌԴ-ում կազմակերպության ենթաբաժանմունքների ցանցի ձեւավորումը: «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորումը» (ԲՀ ՄՀԿՄ) ոչ պետական, ինքնավար եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում: Բարի կամքի անդամության հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը, օգտագործելով ազգային դիվանագիտության հնարավորությունները, ձգտում է ծառայել բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի կազակության հետ կապերի ամրապնդման, բազմակողմանի համագործակցության զարգացման գործին: Ներկայումս ԲՀ ՄՀԿՄ-ին 5 հազար հոգի է անդամակցում, այդ թվում` ՌԴ քաղաքացի ավելի քան 4000 տոհմական կազակներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |