Ուկրաինայում նախագահ են ընտրում17 հունվարի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում ընթանում են անկախության տարիների ընթացքում հինգերորդ նախագահական ընտրությունները: Այդ պաշտոնին հավակնում են 18 թեկնածուներ: Առավոտյան ժամը 8:00-ին (մսկ` 09:00) երկրում բացվեցին ընտրատարածքները, որտեղ ընտրող քաղաքացիները կարող են քվեարկել մինչեւ 20:00: Նախագահական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց 2009թ. հոկտեմբերի 19-ին, որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթերով ԿԸՀ դիմեցին 65 հոգի: ԿԸՀ-ն գրանցեց 18 թեկնածու: Նրանց թվում է գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը` 2004թ. քարոզարշավի մասնակիցը: Վերընտրման համար պայքարում է նաեւ Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նախագահի պաշտոնի թեկնածուների թվում են նաեւ «Փոփոխությունների ճակատի» առաջնորդ, նախկին խոսնակ Արսենիյ Յացենյուկը եւ Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիպկոն: Բաից դրանից, նախագահի պաշտոնին հավակնում է ներկայիս խոսնակ Վլադիմիր Լիտվինը: Նրանք բոլորն էլ առաջին անգամ են մասնակցում նախագահական ընտրություններին, հաղորդում է Ինտերֆաքսը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Շապովալը հայտնեց, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների ոչ մի ձախողում չի լինելու: «Արտակարգ իրավիճակներ, որոնք կարող էին անհանգստություն առաջ բերել ընտրական գործընթացի առնչությամբ, բացակայում են»,- հայտնեց նա: Նախագահի ընտրությունների մասին օրենքի համաձայն, Ուկրաինայի նախագահն ընտրվում է 5 տարով: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրաձայների ավելի քան 50%: Եթե դա տեղի չի ունենում, երկրորդ փուլ են դուրս գալիս առաջին փուլում առավելագույն ձայները հավաքած երկու թեկնածուներ: Քվեարկության երկրորդ փուլն այդ դեպքում կկայանա երեք շաբաթ անց` փետրվարի 7-ին: 1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո սրանք Ուկրաինայի նախագահի արդեն հինգերորդ ընտրություններն են: Երկու անգամ ընտրություններում հաղթանակ է տարել Լեոնիդ Կուչման: 1991թ. անկախ Ուկրաինայի առաջին ղեկավար դարձավ Լեոնիդ Կրավչուկը: 1991թ. դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայացան Ուկրաինայի պետական անկախության մասին Արձանագրության հաստատման հանրաքվեին զուգընթաց: Երկրորդ ընտրությունները վաղաժամ կայացան` 1994 թվականին: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին հանքափորների գործադուլների ալիքից հետո: Այդ ժամանակ առաջին անգամ ընտրությունները երկու փուլով ընթացան: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ: Առաջին փուլում Կրավչուկը հավաքեց ձայների 38,36%, նրա գլխավոր մրցակիցը` Ձեռնարկատերերի եւ արդյունաբերողների ուկրաինական միության ղեկավար եւ նախկին վարչապետ Կուչման` 31,17%: Երկրորդ փուլում գործող նախագահը հավաքեց ձայների 45,6% եւ զիջեց Կուչմային, որը հավաքեց ձայների 52,15%: 1999թ. այդ պաշտոնին հավակնում էին 13 թեկնածուներ: 2004թ. կայացած չորրորդ նախագահական ընտրությունների ժամանակ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 24 թեկնածուներ: Այն ժամանակ ընտրություններն ուղեկցվում էին Անկախության հրապարակում ընթացող զանգվածային ցույցերով, երկրորդ փուլում կեղծումների պատճառով քվեարկության կրկնման անհրաժեշտության մասին Գերագույն դատարանի որոշմամբ եւ 2004թ. դեկտեմբերի 26-ին կայացած քվեարկության արդյունքում Վիկտոր Յանուկովիչի հանդեպ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակով (Յուշչենկոն հավաքեց ընտրաձայների 51,99%, Յանուկովիչը` 44,2%): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |