Al Watan. Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Լիբանանի հետ սահմանում17 հունվարի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Al Watan թերթը գրում է, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Լիբանանի հետ սահմանում` նկատվում են տեխնիկայի եւ ռազմական սարքավորումների կուտակումներ: Իսրայելն, իբր, արդեն նամակ է հղել Լիբանանի ղեկավարությանը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ ՑԱԽԱԼ-ի գործունեությունը սահմանի վրա չպետք է մտահոգության պատճառ հանդիսանա : Al Watan-ը հաղորդում է նաեւ, որ Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրիի Անկարա կատարած այցի շրջանակներում իբր թուրքական կողմին իր մտավախություններն է հայտնել տարածաշրջանի, մասնավորապես, Լիբանանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ: Վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը տեսչական այց է կատարել հյուսիսային սահմաններ, որի ընթացքում հանդիպել է ՑԱԽԱԼ-ի զինծառայողների եւ Հյուսիսային ռազմական շրջանի ղեկավարության հետ, հաղորդում է MIGnews-ը: ՑԱԽԱԼ-ը Իսրայել պետության բանակն է եւ նրա անվտանգության գլխավոր մարմինը: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի այժմյան պետ` գեներալ-լեյտենանտ Գաբի Աշկենազին է: Ըստ օրենքի, Իսրայելի բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ պետության տարածքում մշտապես բնակվող բոլոր անձիք 18 տարին լրանալուն պես զորակոչվում են բանակ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |