Տիգրան Սարգսյանը երկրորդ հայ քաղաքական գործիչն է, որը ինտերնետում բլոգ է բացել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրորդ հայ քաղաքական գործիչն է, որը ինտերնետում բլոգ է բացել: Տիգրան Սարգսյանի http://tigransargsyan.livejournal.com/ հասցեում գտնվող բլոգում, կա դեռ միայն մեկ գրառում, որը նա արել է հունվարի 14 երեկոյան.



«Անկեղծ ասած` ինձ համար կար-որ է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում:



Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի եւ գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից:



Կարծում եմ` շատ կարեւոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները:



Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից:



Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ:



Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---