Հրանտ Բագրատյան. «Հայաստանը դուրս չի գա տնտեսական ճգնաժամի հորձանուտից»18 հունվարի 2010 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը մեծամասշտաբ ու արմատական նոր փոփոխությունների կարիք ունի, հակառակ դեպքում նա դուրս չի գա տնտեսական ճգնաժամի հորձանուտից», - հունվարի 18-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի էքսվարչապետ Հրանտ Բագրատյանը:Նա մասնավորապես հայտարարել է, որ ներկայում Հայաստանում ճգնաժամի խորությունն ութ անգամ ավելի է, քան ամբողջ աշխարհում, եւ դրա հիմնական պատճառներից մեկը շինարարության բնագավառում էլիտար շենքերի կառուցման խրախուսումն է, «որոնք չեն վաճառվում եւ մոտակա 5 տարիների ընթացքում չեն վաճառվելու` քաղաքացիների ֆինանսական պաշարների պակասի պատճառով»: Բացի դրանից, տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար տնտեսագետը Հայաստանի կառավարությանը առաջարկում է ներդնել արագ զարգացող եկամտահարկ, խթանել արտահանումը եւ, վերջապես, կողմնորոշվել արժույթի հարցում, սպառողական զամբյուղի գնահատման հարցում: Հրանտ Բագրատյան - ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 18-ին, Երեւանում: 1997 թ. ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: 1990-1993 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարն էր եւ նախագահի առաջին տեղակալը: 1993-1996 թթ. երկու անգամ վարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը: 1996-1998 թթ. Միջազգային արժութային հիմնադրամի խորհրդականն էր: 1998-2006 թթ. Երեւանի կոնյակի գործարանի փոխնախագահն էր եւ մարդկային ռեսուրսների ու խաղողի գնումների գծով տնօրենը: 7 գրքի եւ 52 գիտական աշխատանքների հեղինակ է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |