Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի18 հունվարի 2010 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Իրական քաղաքական հեռանկարում Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության նպատակահարմարությունը չի դիտարկվի: Այդ մասին Երեւան-Մոսկվա «Հայ-ռուսական հարաբերություններ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի արդյունքները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների նույնիսկ ամենաբարենպաստ զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսական ռազմակայանի փակմանը: Ես այդ առումով մտավախություններ չունեմ»,-ասել է քաղաքագետը: Նա նշել է, որ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի: Քաղաքագետը թերահավատորեն է վերաբերում այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են այնքան լավանալ, որ Հայաստանը կպահանջի դուրս բերել ռուսական ռազմակայանը: Նա նշել է, որ ռազմակայանը ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների խորհրդանիշն է: 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում Անդրկովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ներկայության կարեւորագույն օբյեկտներից մեկն է, ռուս-հայկական հարաբերությունների գլխավոր բաղադրիչներից մեկը: Այն գտնվում է Գյումրիում` Երեւանից 120 կմ հեռավորության վրա: 102-րդ ռազմակայանը ստեղծվել է 1995թ. ըստ միջազգային պայմանագրերի: Անդրկովկասի Կարմիր դրոշի ռազմական շրջանի ստորաբաժանումների հիման վրա ստեղծվեց 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |