Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ, ի հիշատակ Հրանտ Դինքի, տեղի կունենա ցույց18 հունվարի 2010 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Hrant Dink Society կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջեւ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի տեղի կունենա ցույց: Դինքը 2007 թ. հունվարի 19-ին խմբագրության շենքի առջեւ զոհվեց մարդասպանի գնդակից: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա', դեմհանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ պլակատներ: Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում» վերնագրված միջոցառում տեղի կունենա: Միջոցառման շրջանակներում հանդես կգա թուրքական ընկերակցության հիմնադիրներից մեկը` հրատարակիչ Ռաջիփ Զարաքօլուն: Հրանտ Դինքը Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիրն էր, որին 2007 թ. հունվարի 19-ին սպանեց թուրք մարդասպանը` խմբագրության շենքի առջեւ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |