2009թ.-ին «Յունիստրիմ»-ը Հայաստանում արձանագրել է 551 մլն դոլարի շրջանառություն19 հունվարի 2010 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 2009թ.-ին «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանումարձանագրել է 551 մլն դոլարի շրջանառություն, ինչը կազմում է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի կեսից ավելին: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 712,4 հազարը: Ինչպես նշեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման եւ հսկողության վարչության պետ Նատալյա Տեր-Գեւորգյանը, «Յունիբանկ»-ում ներդրման հենց առաջին տարվանից «Յունիստրիմ» համակարգը բնակչության կողմից մեծ պահանջարկ վայելեց: «Համակարգի նկատմամբ պահանջարկը հիմնականում պայմանավորված է ցածր միջնորդավճարներով` 1.1 %-ից սկսած, եւ փոխանցման արագությամբ: Դրամական փոխանցումը կատարելուց 10-15 րոպե հետո այն արդեն հասանելի է փոխանցումը ստացող կողմի համար: Մեր հաճախորդները գոհունակություն են հայտնում նաեւ փոխանցմանձեւակերպման պարզությունից. նախ «Յունիբանկ»-ը չի պահանջում բանկային հաշվի բացում, երկրորդը` փաստաթղթերը հաճախորդի փոխարեն լրացնում է սպասարկող անձը» -, ասում է Նատալյա Տեր-Գ-որգյանը: «Յունիստրիմ» համակարգի միջոցով կարելի է կատարել նաեւ վարկի մարումներ եւվճարումներ ներկրվող ապրանքների ուկոմունալ ծառայությունների դիմաց: Համակարգի հաճախորդները կարող են դրամական փոխանցումների միջոցով համալրելկուտակային ավանդը կամ բանկային այլ հաշիվները ցանկացած արժույթով, այդ թվում`ARCA UNISTREAMքարտի հաշիվը:«Յունիբանկ»-ը «Յունիստրիմ» համակարգից օգտվող հաճախորդներին հնարավորություն է տալիս նաեւ արտոնյալ պայմաններով ձ-ակերպել U-Stream օվերդրաֆտներ: Նշենք, որ 2009թ.-ի արդյունքներով, ավանդույթի համաձայն, «Յունիբանկ»-ը «Յունիստրիմ»դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդներին հանձնեց հուշանվերներ: Բանկից նվերներ ստացան այն բոլոր հաճախորդները, ովքեր տարվա ընթացքում ոչ պակաս քան 20 անգամ «Յունիստրիմ» համակարգի միջոցով ստացել կամ ուղարկել են դրամական փոխանցումներ: «Յունիստրիմ» համակարգի ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունկարելի է ստանալ զանգահարելով «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |