Հրանտ Դինքը երազում էր, որ «Էրգենեկոն» կազմակերպությունը դատարանի առջեւ կանգնի19 հունվարի 2010 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Եթե այսօր Հրանտ Դինքը ողջ լիներ, նա երջանիկ կլիներ տեսնել «Էրգենեկոն» կազմակերպության դեմ դատավարությունը: Այդ մասին հայտարարել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Սարգիս Սերոբյանը: Ըստ նրա, Դինքը շատ ավելի կաջակցեր դատավարությանը, քան մենք կաորղ ենք դա անել «Ակոս» թերթի օգնությամբ: «Նա գոհ չէր լինի, եթե մենք միայն հաղորդեինք գործընթացի հետ կապված նորությունները: Դա նրա երազանքն էր` պատասխանատվության կանչել ծայրահեղ ազգայնականներին»,-ասել է Սերոբյանը, գրում է Today's Zaman-ը:Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով: «Էրգենեկոնը» թուրքական ուլտրաազգայնական կազմակերպություն է: Այն իրենից ներկայացնում է քեմալիստական ուղղվածության գաղտնի կազմակերպություն, որի անդամ են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների որոշ բարձրաստիճան ղեկավարներ: «Էրգենեկոնի» մեջ մտնող բարձրաստիճան թուրք զինվորականներն ու քաղաքական գործիչները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի համար: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ կազմակերպության գլխավոր նպատակը իսլամիստների արգելումն է եւ վերադարձը քեմալիզմին, այսինքն բարձրաշխարհիկ Թուրքիային: «Էրգենեկոնին» կասկածում են հանուն ժողովրդավարական Թուրքիայի քրդամետ կուսակցության որոշ ղեկավարների, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ մի շարք տեղական լրագրողների մահափորձի կազմակերպման մեջ: Համարվում է նաեւ, որ «Էրգենեկոնը», հնարավոր է, մասնակցություն է ունեցել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը 2007թ. հունվարին: Բոլոր վերը նշված մարդիկ, ազգայնականների կարծիքով, վնաս են հասցնում Թուրքիայի զարգացման ուղղությանը, որն ընտրել է Քեմալ Աթաթուրքը եւ խեղաթյուրում երկրի ինքնությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |