ՀՀ փոխվարչապետը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության նախարարը քննարկեցին երկու երկրների համագործակցության հարցերը գյուղատնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը «Համաշխարհային էներգետիկայի ապագան» համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության նախարար Ռաշիդ Ահմադ Բին Ֆահադիի հետ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Քննարկվեցին երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Հաշվի առնելով, որ այս նախարարը համակարգում է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, անդրադարձան գյուղատնտեսական մթերքների արտահանման խնդիրներին:



ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական մթերքների արտադրության գործում Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումների հնարավորությունները:



Քննարկվեցին նաեւ լոգիստիկայի (նյութատեխնիկական ապահովման եւ սպասարկման) հնարավորությունները:



Արմեն Գեւորգյանը Ռաշիդ Ահմադ Բին Ֆահադիին հրավիրեց Հայաստան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---