Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համար ՍԴ որոշումը միանգամայն ընդունելի է19 հունվարի 2010 - 21:29 AMT PanARMENIAN.Net - «Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումը ակներեւ ցույց տվեց, որ այդ փաստաթղթերը կազմելիս ՀՀ Արտգործնախարարությունը կոպիտ սխալներ է թույլ տվել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:Սարգսյանի խոսքով, ՍԴ եզրակացությունը վկայում է այն մասին, որ Արձանագրությունները կազմելիս Հայաստանի դիվանագետները չեն կարողացել պաշտպանել Հայաստանի ազգային շահերը եւ որ դրանք հարկավոր է փոխարինել: «Մեր խորհրդարանը Արձանագրությունները վավերացնելիս պետք է որպես վերապահում պարտադիր վկայակոչի Սահմանադրական դատարանի որոշումը: Հայաստանի Ազգային ժողովը պետք է նաեւ եւս մեկ անգամ հաստատի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հետեւողական լինելու իր պատրաստակամությունը, համապատասխան փոփոխություններ կատարի Հայաստանի օրենսդրության մեջ սահմանի բացումից հետո հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու համար»,- ընդգծեց Արամ Սարգսյանը: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը 1991թ. հիմնված քաղաքական կուսակցություն է: ՀԴԿ հիմնադիր-նախագահը Արամ Գասպարի Սարգսյանն է: 1998-1999թթ. եղել է Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի խորհրդատուն, 2003-2007 թվականներին` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր: Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսության հիմքում դեմոկրատական սոցիալիզմի մասին ուսմունքն է: Կուսակցությունը դեմոկրատական, ազգային արժեքների պահպանման եւ սոցիալական արդարության հաստատման կողմնակիցն է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |