ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի եռօրյա աշխատանքային այցը Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքում նա բանակցել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Ռուսաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի, արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինի հետ: Արտաշես Թումանյանը հանդիպել է նաեւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վալերի Լոշչինի, նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեվի, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի Վարչության պետ Սերգեյ Պրիխոդկոյի եւ պետության ղեկավարի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---