Հայաստանի նախարարները սկսել են ներկայացնել հաշվետվությունները կառավարությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում 2010 թ-ի հունվարի 20-ն սկսվել են նախարարների 2009 թ-ի հաշվետվությունների քննարկումները:



Բացելով քննարկումները, վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ նախարարների եւ ՀՀ կառավարությանը կից մարմինների ղեկավարների զեկույցներում շեշտը դրվելու է երկու ուղղությունների վրա: Առաջինը` կնշվեն նրանց գործունեության հիմնական բացթողումները եւ այն խնդիրները, որոնք խոչընդոտեցին նախանշված բարեփոխումների իրականացմանը, եւ ազդեցին երկրի տնտեսական աճի ցուցանիշի վրա: Ելնելով դրանից, կնախանշվեն այն խնդիրները, որոնք առաջնային կլինեն 2010 թ-ն: Այդ կապակցությամբ նա նաեւ ավելացրեց, որ ներկայացված հաշվետվությունները թույլ կտան որոշել, թե ինչպիսի դրական արդյունքներ են գրանցվել ակտուալ խնդիրների վերաբերյալ տարվա ընթացքում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---