Սթարը հայտարարում է «ԱՐՑԱԽԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ» ակցիայի մասին

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ից փետրվարի 3-ը ՍԹԱՐ-ը կազմակերպում է թեմատիկ ակցիա` «ԱՐՑԱԽԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ» Ձմեռային գնանկում ակցիայի շրջանակում:



ՍԹԱՐ-ը լինելով Հայաստանում մանրածախ առ-տրի ոլորտում գործող խոշորագույն ցանց` աջակցում է Կառավարության հայրենական արտադրողների համար նպաստավոր պայմանների ստեղծման ծրագրին. այս անգամ իր սպառողներին առաջարկելով արցախյան հողի ու ջրի առատ բարիքները:



Նոր ակցիայի շրջանակներում առաջարկում ենք շահավետ զեղչեր, որոնք ուղղված են ընտանեկան բյուջեի խնայողությանը: Ձմեռային գնանկում ակցիային մասնակցում են ավելի քան 60 ապրանքներ, որոնցից 25-ը ներկայացված են «ԱՐՑԱԽԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ» թեմատիկ ակցիայի շրջանակներում. այս ապրանքներն արտադրված են Արցախում - վաճառվում են ՍԹԱՐ ցանցի բոլոր խանութներում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Այս ակցիան «Գնենք հայկականը» ակցիայի տրամաբանական շարունակությունն է, որի դրական արդյունքներն ակնհայտ էին արդեն հաջորդ շաբաթների ընթացքում: «Այսպիսի ակցիաների նպատակն է սպառողներին ծանոթացնել տեղական արտադրողների արտադրանքին եւ խթանել հայկական արտադրանքը: Վստահ ենք, որ մեր սպառողների մեծամասնությունն արդյունքում կդառնան այս ապրանքանիշների լոյալ գնորդները, իսկ հայ արտադրողները կմեծացնեն իրենց վաճառքի ծավալները»,- նշում է ՍԹԱՐ-ի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:



Նշենք, որ նմանատիպ ակցիաներնխթանումեն տեղական արտադրության ապրանքների նկատմամբ սպառողների վստահության ամրապնդմանը, դրանց ճանաչմանը - սպառողականության բարձրացման, որն էլ իր հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը:



ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասներեք սուպերմարկետ: Լինելով առաջատար մանրածախ առ-տրի ոլորտում` մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունը` առավելագույնս բավարարելով մեր սպառողների պահանջները: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առեւտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նա- ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների եւ ապահովում են ավելի քան 850 աշխատատեղ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---