Պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցությունը հետագայում էլ կշարունակի ամրապնդվել20 հունվարի 2010 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար եւ հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Ընդգծվեց նաեւ, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության եւ բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես պաշտպանական, այնպես էլ հասարակական, տնտեսական եւ մշակութային տարբեր ոլորտներում: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-չինական հարաբերություններն ու բարեկամական կապերը, այդ թվում` նաեւ պաշտպանական բնագավառում, էլ ավելի կամրապնդվի: Հանդիպման ավարտին կողմերը խորհրդանշական նվերներ փոխանակեցին, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |