«ԻՏԵՌԱ» ԿՈՆՑԵՌՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳԱԶԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - «Իտեռա» կոնցեռնը չի կրճատի գազի առաքումները Հայաստան: «Հայռուսգազարդ» ընկերության մամլո ծառայության հաղորդման համաձայն` առաքումները կիրականացվեն նախկին ծավալներով` 5 միլիոն 200 հազար խորանարդ մետր օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում, վկայակոչելով կոնցեռնի ղեկավարությանը, հաղորդագրություն եղավ այն մասին, որ պարտքերը չվճարելու պատճառով, փետրվարի մեկից գազի առաքումները Հայաստան կկրճատվեն երեք անգամ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---