Արձանագրություններին նվիրված համաժողով տեղի կունենա Ջորջ Վաշինգտոնի համալսարանում21 հունվարի 2010 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հունվարի 25-ին տեղի կունենա «Հայ-թուրքական արձանագրություններ` իրականություն եւ միֆ» խորագրով երրորդ համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են Policy Forum Armenia կազմակերպությունը , Միջազգային իրավունքի ամերիկայն ընկերությունը եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Արձանագրությունների վերաբերյալ քննարկմանը հանդես կգան պրոֆեսոր Կատրին Քեսեջյանը (Pantheon-Assas համալսարան, Փարիզ) եւ միջազգային իրավունքի պրոֆեսոր Շոն Մըրֆին: Առաջին համաժողովը տեղի է ունեցել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում 2009թ. նոյեմբերին, երկրորդը` դեկտեմբերի 17-ին Ֆորդհեմ համալսարանի Լինքոլն կենտրոնում: Policy Forum Armenia կազմակերպությունն անկախ ոչ առեւտրային կազմակերպություն է, որի նպատակն է ամրագրել դիսկուրսը Հայաստանի պետական քաղաքականության շուրջ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |