Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումները 2010-2012թթ. կկազմեն 31,81 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել Ընկերության 2010-2012 թթ. Ներդրումային ծրագիրը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Համաձայն ներկայացված ծրագրի, 2010-2012թթ. ներդրումները կազմում են 31,81 մլրդ դրամ (առանց ԱԱՀ), որից գազափոխադրման համակարգում ` 7,65 մլրդ դրամ, գազաբաշխման համակարգում` 24,16 մլրդ դրամ:



«Փաստաթուղթն այժմ գտնվում է աշխատանքային քննարկման ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---