ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԻՆԳ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների Ինստիտուտի աշխատակիցները մշակել են նոր սերնդի լուսավորիչ սարքավորումներ, որոնք հինգ անգամ շահավետ են ժամանակակից նմանատիպ սարքավորումներից: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալության թղթակցին ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, հայ գիտանականների նոր մշակումները ունեն մի շարք առավելություններ: Այսպես, նրանց ճառագյթման սպեքտրալ բաշխումը առավելապես մոտեցված է արեւայինին, ինչը հնարավորություն է տալիս առարկաները դիտարկել իրենց բնական գույներով: Տեխնոլոգիան չափազանց պարզ է, ինչը եւ կապահովի հոսքային արտադրության դեպքում դրանց ցածր ինքնարժեքը: Ընդ որում դրանք սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան գոյություն ունեցողները: Ինստիտուտի մասնագետների գնահատմամաբ` սարքավորումները թույլ կտան ավելացնել Երեւան քաղաքաի փողոցների լուսավորումը հինգ անգամ` սպառելով նույնքան էլեկտրաէներիգիա: Ինստիտուտում մշակված լուսավորող սարքերը կարող են ունենալ օգտագործման լայն շրջանակներ` նկարահանման հարթակների եւ այլ տարածքների լուսավորում, բնակելի օբյեքտների փողոցների, օդանավակայանների թռիչքա-վայրէջքային գոտու լուսավորում: Դեռեւս ինստիտուտի լաբորատորիաներում հավաքվում են փորձնական նմուշները, իսկ առաջին չափաքանակը ինստիտուտի աշխատակիցները մտադիր են նվիրաբերել Մեղրի քաղաքաին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---