Դոն Ասկարյան. Իմ փոխարեն պետք է խոսեն իմ ֆիլմերը եւ լուսանկարները21 հունվարի 2010 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ն «Նարեկացի» կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ լուսանկարիչ Դոն Ասկարյանի լուսանկարների ցուցահանդեսը: «Այս ցուցահանդեսը հիանալի սկիզբ է մեր կենտրոնի ուսումնական ծրագրերի համար», - ասել է կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը: Նա նաեւ ավելացրել է, որ բացի ցուցահանդեսից, հունվարի 21-25-ը կցուցադրվեն Դոն Ասկարյանի ֆիլմերը, այդ թվում եւ նրա «Հայր» նոր գործը: Երիտասարդ արվեստների գործիչների համար կենտրոնը կազմակերպում է նաեւ ռեժիսորի վարպետության դասընթացները, որոնք տեղի կունենան հունվարի 23-25-ը:Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, ռեժիսորը ավելացրել է. «Իմ փոխարեն պետք է խոսեն իմ ֆիլմերը եւ լուսանկարները», - ասել է նա: Դոն Ասկարյան` ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժեր է: Ծնվել է 1949 թ-ն Լեռնային Ղարաբաղում: 1967-1973թթ. Մոսկվայում ուսումնասիրել է արվեստների պատմությունը: Անդրեյ Տարկովսկու սաներից է: 1975 թ-ն տեղափոխվել է Գերմանիա: Եվ միայն Հայաստանի անկախանալուց հետո վերադարձավ հայրենիք եւ սկսեն ֆիլմեր նկարահանել: Մինչեւ 1975 թ-ի ձերբակալությունը աշխատել է ռեժիսորի օգնական եւ կինոքննադատ: 1978 թ-ց ապրում է Բեռլինում: Հետեւյալ ֆիլմերի հեղինակն է` «Ավետիք» (1992), «Փարաջանով» (1998), Կոմիտաս, «Արարատի 14 տեսարան» եւ այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |