Հայաստանը Պատանեկան ամառային օլիմպիական խաղերի 3 ուղեգիր է նվաճել22 հունվարի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսի 14-26-ին Սինգապուրում կանցկացվեն պատանեկան ամառային օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 25 մարզաձեւ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) հատկացրել է (ըստ մարզաձեւերի) սահմանափակ տեղեր: Ձյուդոյի մրցաշարին կմասնակցի Դավիթ Ղազարյանը (Վանաձոր, 60 կգ): Նա վարկանիշը ձեռք է բերել 2009թ. Եվրոպայի (3-րդ մրցանակակիր) եւ աշխարհի (5-րդ տեղ) պատանեկան առաջնություններում: Ծանրամարտի մրցումներում հանդես կգան երկու մարզիկներ` Թաիլանդում 2009թ. կայացած աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով: Սինգապուրյան խաղերի ուղեգիր ձեռք բերելու նպատակով Հայաստանի մարզիկները կշարունակեն մասնակցել նաեւ մյուս մարզաձեւերի վարկանիշային մրցումներին (բռնցքամարտ, հրաձգություն, մարմնամարզություն եւ այլն): 2012 թ. Ավստրիայի Ինսբրուկում նախատեսված են պատանեկան ձմեռային օլիմպիական առաջին խաղերը:- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |