Գործընթացի ձախողման մեղքը Երեւանի վիզը գցելու Անկարայի փորձերը ըմբռնում չեն գտնի22 հունվարի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Անկարայի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների նպատակներին հակասող նախապայմաններ է պարունակում, եւ որ հայկական կողմը որոշակի փոփոխություններ է ներմուծել Արձանագրությունների մեջ ու հավատարիմ չի մնում այդ Արձանագրությունների տառին եւ ոգուն, պարզապես աբսուրդ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:«Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել առանց նախապայմանների Արձանագրությունների իրականացման համար: Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես հարգելու է ձեռք բերված պայմամավորվածություններն ու առանց նախապայմանների, չձգձգելով գործընթացը, կվավերացնի Արձանագրությունները»,- նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, եթե Թուրքիայում Արձանագրությունները երկրի խորհրդարան ուղարկելուց հետո վավերացման գործընթացը գրեթե կանգնեցված է, ապա Հայաստանում այդ գործընթացն իր հունով է շարժվում եւ այդ մասին վկայում է ՀՀ ՍԴ որոշումը: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան չի փորձի արհեստական ու հնարած պատճառներ առաջադրել, որպեսզի չվավերացնի Արձանագրությունները: Ես չեմ կարծում, թե գործընթացի ձախողման մեղքը Երեւանի վիզը գցելու Անկարայի փորձերը ըմբռնում կգտնեն միջազգային հանրության կողմից»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: Մեկնաբանելով հայ-թուրքական երկխոսության ձախողման հնարավորությունը` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջադրել եւ ձգձգել վավերացումը, դա չի բացառվում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն: «Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |