Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց մրցաշարի առաջին տուրը23 հունվարի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց մրցաշարի առաջին տուրը: Առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից, Սիսիանից եւ մեկ ներկայացուցիչ Երեւանից: Ամենամեծ վարկանիշն ունի Սիրանուշ Անդրեասյանը (2224), իսկ Լուսինե Կարապետյանը 1903 միավորով վարկանիշի 10 տեղն է զբաղեցնում: Առաջին 5 պարտիաներն ավարտվեցին հետեւյալ կերպ` Մարտիրոսյան Լիա - Կարապետյան Լուսինե 1:0 Խանամիրյան Անի - Հայրապետյան Աննա 0:1 Գասպարյան Մարիաննա - Քալաշյան Վարդուհի 1:0 Խառատյան Անահիտ - Մովսիսյան Նաիրա 0:1 Գասպարյան Նարինե - Անդրեասյան Սիրանուշ 0:1 Առաջնությունը կավարտվի փետրվարի 4-ին: Շախմատը 64 վանդակներով տախտակի վրա հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել տախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` դասական Ձիու քայլի մասին խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում արտադրվում է խաղի համակարգչային մոդելավորումը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |