Կանադայի հայերը կօգնեն Հայիթիին23 հունվարի 2010 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հայերը որոշել են օգնել Հայիթիի հայերին: «Հայերն աշխարհի բոլոր երկրներից ավելի լավ գիտեն ինչ բան է երկրաշարժի հասցրած ցավն ու տառապանքը: 1988 թ. Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո, որի հետեւանքով 20հազ. մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ մնացին անօթեւան, միջազգային կազմակերպությունները անմիջապես օգնության ձեռք մեկնեցին` Հայաստան ուղարկելով մարդասիրական օգնություն»,- ասվում է PanARMENIAN.Net ուղարկած Կանադահայերի կոնգրեսի (ԿՀԿ) հայտարարության մեջ: Նրանում նշված է, որ հիմա Հայաստանի հերթն է օգնության ձեռք մեկնելու Հայիթիին:«Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդը կոչ է արել Կանադայի բոլոր հայերին նվիրատվություն կատարել «Հայաստանի երեխաների օգնության հիմնադրամին»` Հայիթի մարդասիրական օգնություն հասցնելու համար: Եկեղեցին Կանադայի հայերի հավաքած գումարը ուղարկելու է Կարմիր խաչի Կանադայի բաժին», - ընդգծվում է հայտարարության մեջ: Կանադայի հայերի կոնգրեսը- հիմնադրվել է 2004 թ., որի կազմում ընդգրկված են Կանադայի հայկական խոշոր կազմակերպությունները: Կոնգրեսը հանդես է գալիս որպես միասնական կառույց, որը կանադայի հասարակությանը ներկայացնում է հայկական հարցերը եւ պաշտպանում է հայ ժողովրդի շահերը: Հայիթիի երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին: 7.0 մագնիտուդ ուժգնությամբ եւ շարունակվող ցնցումներն ավերեցին տներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլ պետական կարեւորագույն կառույցներ: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Հայիթիի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն, կան 111 հազ. 499 զոհ: ՄԱԿ-ը կանխատեսում է, որ զոհերի թիվը կավելանա մինչեւ 200 հազ., շուրջ 80 հազ. հայիթցի թաղված է եղբայրական գերեզմանոցում: Ընդհանուր առմամբ, միջազգային փրկարարների տվյալների համաձայն, երկրաշարժից տուժել է 3 մլն մարդ, շուրջ 200 հազ. մարդ ծանր վիրավոր է եւ բուժօգնություն է ստանում ժամանակավոր հոսպիտալներում, որ ստեղծվել են Պորտ օ Պրենսեում: Ավելի քան 600 հազ. մարդ ապրում է վրանային քաղաքներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |