ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կառավարությունում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, վերացվել է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնը: Ստեղծվել է «առանց պորտֆելի նախարարի» նոր պաշտոն, որը պետք է զբաղվի արտադրական ենթակառուցվածքների տարածքային կառավարման հարցերով: Մեկ այլ հրամանագրով, նախագահը Հովիկ Աբրահամյանին նշանակել է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ազտվել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնից: Զավեն Գեւորքյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարաի պաշտոնից: Դավիթ Զադոյանը, որին նախագահը ազտել է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից, նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---