ԱՄԵՐԻԿԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏ24 հունվարի 2002 - 23:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ընկերությունները պատրաստ են միջոցներ ներդնել Հայաստանի էներգետիկայի ոլորտ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրազիայի երկրների հետ համագործակցության համակարգող Վիլյամ Թեյլորը այսօր Երեւանում ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ եթե Հայաստանի կառավարությունը բաշխիչ էլեկտրացանցերի ձեռքբերման նոր մրցույթ հայտարարի, ապա ամերիկյան ընկերությունները կմասնակցեն դրան: Թեյլորը չի ճշտել, թե արդյոք ամերիկյան էներգետիկ ընկերությունները հետաքրքրվում են նաեւ հայկական բաշխիչ ցանվերի կառավարումը ստանձնելու տարբերակով:(Ինչպես հայտնի է,ներկայումս կառավարությունը ուսումնասիրում է հենց այդ տարբերակը:) Շարունակելով էներգետիկայի թեման` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է դեմ լինեն Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը: Նա նշել է, որ այդ նախագծի իրագործումը չի հակասում պաշտոնական Վաշինգտոնի որոշմանը, որը դեմ է հանդես գալիս Իրանի տնտեսություն ուղղակի ներդրումներ կատարելուն: Նախարարաի խոսքերով, այս դեպքում որպես ներդնող հանդես կգա ինքը Իրանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |