ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ «ԴԱՎԻԴՈՖՖ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱԿՑԻՆ` «ՍԻԳԱՐՈՆ» ՖԻՐՄԱՅԻՆ18 հունվարի 2002 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական «Դավիդոֆֆ» ընկերությունը, որը աշխարհի խոշորագույն բարձրորակ ծխախոտ արտադրողներից մեկն է, դատի է տվել, էլիտար ծխախոտներ արտադրող, հայկական «Սիգարոն» ընկերությանը: Հայկական ձեռնարկության արտադրանքը, որը հիմնականում արտահանվում է, համաշխարհային շուկայում մրցակցում է «Դավիդոֆֆի» արտադրանքի հետ: Հայկական ձեռնարկության հաջողությունը հարուցել է շվեյցարական ընկերության անհանգստությունը, որը հայց է ներկայացրել մրցակցին, մեղադրելով նրան այն բանում, որ «Սիգարոնի» տուփի ձեւավորումը նմանակում է «Դավիդոֆֆի» տուփի ձեւավորման որոշ տարրեր: Նշենք, որ երեւանյան ֆիրմայի արտադրանքի մոտավորապես 75 տոկոսը իրացվում է Հայաստանի սահմաններից դուրս, շրջանցիկ ճանապարհներով մուտք գործելով նույնիսկ Ադրբեջան: Անցյալ տարվա ընթացքում «Սիգարոնի» արտադրության ծավալները աճել են 30 տոկոսով: Այս տարի ընկերության սեփականատերերը` Երոյան եղբայրները մտադիր են ավելացնել արտադրության ծավալները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |