ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ

PanARMENIAN.Net - 2002 թվականի ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի կունենա 1915 թվականի Հայոց ցեղասպանության թանգարանի հանդիսավոր բացումը: Շենքը, որտեղ կբացվի թանգարանը, գտնվում է Սպիտակ տան հարեւանությամբ: Այն գնվել է անցյալ տարվա փետրվարին յոթ միլիոն 250 հազար դոլարով: Այդ գումարը նվիրաբերել են մի քանի հայ բարերարներ, որոնց թվում Ամերիկայի Հայկական համագումարի վարչության անդամ Անուշ Մաթեվոսյանը եւ այդ կազմակերպության ցմահ հոգաբարձու Քերի Քաֆեսչյանը: Շենքի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան տասը հազար քառակուսի մետր: Այժմ շարունակվում են վերակառուցման աշխատանքները, որը ղեկավարում է հատուկ հանձնաժողովը: Վերանորոգման ավարտից հետո կսկսվի էքսպոզիցիայի ձեւավորումը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---