ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Աիսօր Երեւանում սկսվել է դատավորների մասնագիտական պիտանիության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած` իրավաբանների որակավորման ստուգումը: Քրեական եւ քաղաքացիական իրավունքի քննությունը գրավոր է: Դատավորների պաշտոնին հավակնողների գիտելիքները կգնահատվեն քսան բալանոց սիստեմով: Թեկնածուների ընտրությունը կիրականացվի առավելագույն բալեր ստացածների թվից: Քննությանը մասնակցում է 51 մարդ, թեեւ ներկայացվել էր 60 հայտ: Արդարադատության նախարարի գլխավորած` որակավորման քննությունների կազմակերպման հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաեւ Հետաքննող լրագրողների միության անդամը: Հանձնաժողովի անդամները քննությանը մասնակցելու իրավունքից են զրկել արդարադատության նախարարության աշխատակցին, որը փորձել էր քննության ժամանակ օգտվել բջջային հեռախոսից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---