ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ Է ՍԱԴԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ15 հունվարի 2002 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ԶԼՄ-ները նշում են, որ արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Ստրասբուրգից վերադարձել է ընկճված վիճակում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իմանալով այն մասին, որ ԵԽԽՎ-ի իրավական հարցերով եւ մարդու իրավունքների կոմիտեն բանաձեւ է ընդունել` վերջնագիր ներկայացնել Բաքվի իշխանություններին` ուրբաթ օրը շտապ մեկնել է բանակցելու Եվրախորհրդի ղեկավարության հետ: Կոմիտեն պահանջել է առանց հապաղելու ազատել բոլոր քաղբանտարկյալներին` սպառնալով պատժամիջոցներ կիրառել: Ստրասբուգում կայացած հանդիպման արդյունքներից հուսախաբված Գուլիեւը, այնուամենայնիվ, լրագրողների հետ հարցազրույցում հույս հայտնեց, որ Ադրբեջանը չի վտարվի Եվրախորհրդից: Նրա լավատեսությունը Բաքվում ոչ բոլորն են կիսում: Օրինակ` քաղաքագետ Էլհան Մեհթիեւը «Յենի մուսսավաթ» թերթում իր հրապարակման մեջ կանխագուշակում է իրադրության էլ ավելի վատթարացում: Նրա հավաստմամբ` Հեյդար Ալիեւին սպասվում է Սադդամ Հուսեյնի ճակատագիրը, իսկ Ադրբեջանի ժողովրդին` իրակցիների ճակատագիրը: Նույն թերթը գրում է, որ Եվրախորհրդից վտարման դեպքում երկրին սպասվում է ֆինանսա-քաղաքական պատժամիջոցներ, իսկ ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքերն էլ ավելի կթուլանան:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |