«Մոսկովյան օփեն» շախմատային մրցաշարում «B» խմբում առաջին տեղը զբաղեցնում է Դավիթ Ահինյանը

PanARMENIAN.Net -
Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտին է մոտենում ավանդական «Մոսկովյան օփենը», որն անցկացվում է մի քանի խմբով:



Խաղացված յոթ տուրից հետո A մրցաշարում գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) վաստակել է 4,5 միավոր: 6 միավորով առաջատարն է գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը (Հնդկաստան):



B մրցաշարում հիանալի է հանդես գալիս Դավիթ Շահինյանը (Հայաստան): Նա հարյուրտոկոսանոց արդյունքով` 7 միավոր, միանձնյա առաջատարն է: Տիգրան Սիմոնյանը (Հայաստան) 6 միավորով բաժանում է 2-րդ տեղը:



C մրցաշարում, որտեղ հանդես են գալիս կանայք, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը (Հայաստան) եւ միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) ունեն 5-ական միավոր:



Մրցաշարը կավարտվի փետրվարի 7-ն:



Moscow Open 2010 բաղկացած է 6 առանձին մրցաշարերից. «A գլխավոր մրցաշար»; «B սիրողական մրցաշար»; «C կանանց մրցաշար»; «D մրցաշար` հաղթանակի հասակակիցներ»; «E մրցաշար` «Հաղթանակի ժառանգորդները» (մանկական); «F մրացաշար` շախմատային կոմպոզիցիաների լուծման աշխարհի երկրորդ Գավաթ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---