Սերգեյ Կապինոս. Հայաստանում հայ կանանց ներուժը ամբողջովին չի օգտագործվում

PanARMENIAN.Net -
«Ելնելով ընդհանուր գնահատականից, Հայաստանը երբեք չի դասվել այն երկրների շարքին, որտեղ գենդերային հարցերն առավել հաջող լուծում են ստանում, եւ օրինակ չի ծառայել այդ առումով մյուս երկրների համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինսոը:



Ըստ նրա, հայ կանայք բավական զարգացած, անկաշկանդ քաղաքացիների տպավություն են թողնում, սակայն, կան ոլորտներ,որտեղ նրանց ներուժն ամբողջովին չի օգտագործվում, օրինակ, անվտանգության համակարգում: Նա նշել է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Իսրայելի միջեւ, որտեղ կանայք շատ ավելի լավ են ներկայացված անվտանգության ոլորտում` բանակում եւ ոստիկանությունում:



«Սակայն, որպեսզի այդ ներուժն ամբողջովին բացահայտվի, հարկավոր է սոցիալական ուղղվածության քաղաքականություն վարել: Կինն օջախի պահապանն է եւ, եթե իր ընտանիքի եւ երեխաների հարցերը չլուծվեն, նա չի կարողանա կենտրոնանալ հասարական գործունեության վրա եւ դառնալ այն ուժը, որն առաջ կմղի հասարակությունը»,- գտնում է Կապինոսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---