Հայաստանի խորհրդարանը կշարունակի սերտ աշխատանքը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ

Հայաստանի խորհրդարանը կշարունակի սերտ աշխատանքը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:



Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները:



Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ամփոփել 2010թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը եւ շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում:



Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---