Սեյրան Օհանյան. «ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքում չի կարող լինել»

Սեյրան Օհանյան. «ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքում չի կարող լինել»

PanARMENIAN.Net -
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի 2010 թ. հասնի հակամարտության խաղաղ կարգավորման», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ:



Նախարարի խոսքերի համաձայն, ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Այս համատեքստում մենք երեք հարց ենք առաջ քաշում` պետք է հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքները, Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ եւ նրա անվտանգությունը պետք է ապահովվի միջազգային երաշխիքներով», - ընդգծել է երկրի պաշտպանության նախարարը:



Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանն իր հայտարարություններով բանակցային գործընթացում ուզում է ավելիին հասնել: Սակայն նա պետք է հասկանա, որ բանակցությունների ընթացքում հարցերը լուծվում են փոխզիջումներով:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---