2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը 14,4% կազմեց

PanARMENIAN.Net -
2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը 14,4% կազմեց` ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, նշված շրջանում ՆՀԱ ծավալը կազմեց 3165,5 մլրդ դրամ:



2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում` 37,4%, արտադրական արդյունաբերության մեջ անկումը կազմեց 7,8%, գյուղատնտեսության մեջ` 0,1%: Ընդ որում, ծառայությունների ոլորտում 1,3% աճ է արձանագրվել, իսկ մանրածախ առեւտրում աճը կազմել է 1%:



2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գնաճը կազմեց 3,4%` ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ, ամսական կտրվածքով նրա աճը կազմեց 2%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---