Հայ դասականների ստեղծագործությունները կհնչեն Բրոդվեյում

PanARMENIAN.Net -
Հունվարի 22-ին Բրոդվեյի «Paramaunt Theatre» թատրոնում տեղի է ունեցել East Bay Symphony նվագախմբի համերգը: Համերգում ներկայացվել են ինչպես աշխարհահռչակ կոմպոզիտորների, այնպես էլ պակաս հայտնի հեղինակների գործեր:



Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը կատարել է տաղանդավոր ջութակահար Միխաիլ Սիմոնյանը, որը, լինելով 23 տարեկան, արդեն համաշխարհային ճանաչում է ստացել: Կատարվել են նաեւ Էդվարդ Միրզոյանի, եւ Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները: Մայքլ Մորգանի ղեկավարած նվագախմբին միացել է նաեւ տեղի հայկական երգչախումբը, որն,ի թիվս այլ ստեղծագործությունների կատարել է նաեւ «Էրեբունի-Երեւան» երգը, որը Երեւանի օրհներգն է: Համերգի ժամանակ կատարվել է նաեւ Մոցարտի հայտնի «Պրահայի սիմֆոնիան»:



«Paramaunt Theatre» արտ-դեկո կինոթատրոն է Օքլենդի կենտրոնում: Այն կառուցվել է 1931թ., նախագծվել է որպես Արեւմտյան ափի խոշորագույն բազմաֆունկցիոնալ կինոթատրոն, նախատեսված 3 476 մարդու համար: Այսօվա դրությամբ, թատրոնը East Bay Symphony նվագախմբի, ինչպես նաեւ Օքլենդի բալետի տունն է համարվում: Այսօր այնտեղ բազմաթիվ փոփ, ռոք, ջազ եւ դասական համերգներ են տեղի ունենում: Այտեղ նաեւ բեմադրվում են բալետներ եւ ներկայացումներ, անց են կացվում դասախոսություններ եւ այլ միջոցառումներ:



East Bay Symphony նվագախումբը հիմնվել է 1988թ.: Գլխավոր դիրիժորը 1990թ. ի վեր Մայքլ Մորգանն է: 2002թ. ի վեր դիրիժորի ասիստենտն է Բրայան Նիզը: Նվագախումբը 6 երաժշտական ծրագիր է ներկայացնում սեզոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---