Ամերիաբանկին հաջողվել է ապահովել 2009թ. ծրագրային ցուցանիշների աճ

PanARMENIAN.Net -
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Ամերիբանկին հաջողվեց ապահովել 2009թ. ծրագրված ցուցանիշների աճը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը` ամփոփելով 2009 թվականի արդյունքները: Ըստ նրա, դեռեւս 2008թ. սեպտեմբերին բանկի ղեկավարությունը վերանայեց իր ռազմավարությունը, եւ, հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշներն ու բանկի զարգացման հնարավորությունները, ընդունեց զարգացման երեք սցենար` բազային, հոռետեսական եւ առավել հոռետեսական: «Պետք է նշել, որ 2009-ին մենք աշխատել ենք ըստ բազային սցենարի եւ կարողացել ենք աճ ապահովել բոլոր ցուցանիշներով»,-ասել է նա:



Ինչպես ասել է Արտակ Հանեսյանը, բանկի ակտիվները 2009-ի ավարտին աճել են 2 ամգամ 2008-ի վերջի համեմատ եւ կազմել են 103,5 մլրդ դրամ: «Բանկը առաջին տեղն է գրավում ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշի բացարձակ աճի տեմպերով»,-նշել է նա: Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 81,8 մլրդ դրամ` եռակի աճ ապահովելով: 2009թ. արդյունքներով բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը վարկային ներդրումների ծավալով, որի աճը տարեկան կտրվածքով կազմել է 73 տոկոս կամ 54,68 մլրդ դրամ:



Բանկին հաջողվել է ավելացնել իր կապիտալը ստացած շահոյթը հասնցելով 7 տոկոսի, իսկ մաքուր շահույթը 2009-ին կազմել է 1,517 մլրդ դրամ` դա 4-րդ տեղն է ՀՀ բանկայն համակարգում: «Մենք խնդիր չենք դրել այս ցուցանիշով առաջատար դիրքեր զբաղեցնելու համար բանկի զարգացման շրջանում, քանի որ մեր բիզնեսի աճ ենք նախատեսել 3 տարվա ընթացքում»,-նշել է նա:



Բանկի 2009թ. նվաճումների թվում է, ըստ Հանեսյանի, նաեւ ֆիզիկական անձանց ավանդների ամբողջական ապահովումը մեր բանկի ռազմավարական գործընկեր` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում, ինչի շնորհիվ 2009թ. արձանագրվեց ֆիզիկական անձանց ավանդների աճ շուրջ 7,5 անգամ:



2009թ. բանկը տեղափոխվեց նոր, տեխնիկապես հագեցած գրասենյակ, ներմուծեց նոր ծառայություններ, ինչպիսին է, օրինակ, ինտերնետ-բանկինգը, իսկ մայիսի սկզբին բանկում լիովին կկիրառվի CRM համակարգը բանկի առաջարկած բոլոր ծառայությունների գծով, 2 բաժանմունք է բացել Քաջարանում եւ Երեւանում, ընդ որում բանկի հաճախորդների քանակն աճել է 57 տոկոսով:



2009թ. բանկը վարկային պայմանագրեր է կնքել YFC, FMO, DEG միջազգային կառույցների հետ` ֆինանսավորելու համար առեւտուրը, փոքր ու միջին բիզնեսը, վերակագնվող էներգետիկայի ոլորտը:



Ամերիաբանկ ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով ամբողջական փաթեթ: Ամերիաբանկ ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա -Դիալոգ» ընկերությունների խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---