Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել Սվեն Օտտկեի հետ` հաղթել է բարեկամությունը

Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել Սվեն Օտտկեի հետ` հաղթել է բարեկամությունը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 3-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ Գումում» ավարտվել է մամուլի համար վերջին բաց մարզումը, որին մասնակցել են համաշխարհային բռնցքամարտի աստղերը, որ հանդես են գալիս «Sauerland Event» փրոմոութերական ընկերության դրոշի ներքո` հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) եւ Մարկո Հուկը (Գերմանիա):



Այստեղ է Արթուր Աբրահամը մարզվել Սվեն Օտտկեի հետ: «Չնայած նրան, որ Օտտկեն վաղուց արդեն հանդես չի գալիս պրոֆեսիոնալ ռինգում, նա բավական համոզիչ էր: Այստեղ հաղթեց բարեկամությունը»,-մեկնաբանել է Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները:



Հիշեցնենք, որ Աբրահամը պատրաստվում է, Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կայանալիք իր երկրորդ մենամարտին, որտեղ զբաղեցնում 1-ին տեղը 6 միավորով: Մարտի 6-ին Աբրահամը կհանդիպի Արդրե Դիրելլի հետ (ԱՄՆ):



Գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդես է գալիս միջին քաշային կարգում: Նա IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոնն է: WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային առաջնության տիտղոսակիր է, ՀՀ Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի դափնեկիր: Արթուր Աբրահամն պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարիերան սկսել է 2003թ.` մենամարտելով գերմանացի Ֆրենկ Կարի Ռոտի դեմ, որի ծառայողական ցուցակում այդ պահի դրությամբ կար մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի եւ մեկ պարտություն:



Առաջին տիտղոսային մենամարտն Աբրահամն անց է կացրել Նադեր Համդանի դեմ` պրոֆեսիոնալների շրջանում WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար: Դա 13-րդ մարտն էր Աբրահամի կարիերայում, որտեղ նա հաղթեց 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: Հետագայում նա երեք անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: 2005թ, վերջում IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը թափուր հայտարարվեց` գործող չեմպիոն Ջ.Թեյլորի տիտղոսը պաշտպանելուց հրաժարվելու պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---