Հայաստանն ու Վրաստանը կկառուցեն 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդիչ գծեր

PanARMENIAN.Net -
«Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն էներգետիկայի ոլորտում բարձր մակարդակի վրա են եւ այսօր արդեն համաձայնագիր է ստորագրվել 400 կՎտ հզորության բարձր լարման էլեկտրահաղորդիչ գծերի մասին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Երեւանում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Ըստ Գիլաուրիի, էլեկտրահաղորդիչ գծերի կառուցումը շահավետ կլինի երկու երկրների համար:



Իր հերթին Տ.Սարգսյանը նշել է, որ էլեկտրահաղորդիչ գծերի կառուցումը ներառված է ՀՀ կառավարության 2010թ. ծրագրում եւ համոզվածություն է հայտնել, որ ընթացիկ տարում շինարարական աշխատանքները կընթանան արագ տեմպերով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---