ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ԱՄՆ-ի 2002 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը էապես տարբերվում է նախորդ տարիներից: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա խոսքերով, հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ծրագրի ստորագրման ժամկետները ձգձգվել են ԱՄՆ-յում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով: Ներկայումս երկու կողմերը ակտիվ աշխատանք են տանում 2002 թվականի ծարագրի մշակման ուղղությամբ, որը կստորագրվի մի փոքր ուշացումով` սույն թվի մարտին: Ընդ որում այն կներառնի ինչպես Պենտագոնի կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրեր, այնպես էլ երկկողմ ռազմական համագործակցության գործնական նախագծեր: Նախատեսվում է Երեւանում կամ Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական փորձագետնրի հանդիպում, որի ընթացքում կմշակվեն համագործակցության ծրագրերի վերջնական մանրամասները: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության նոր հեռանկարներ բացվեցին Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման կասեցումից հետո, որը արգելում էր Վաշինգտոնին ռազմական օգնություն ցույց տալ Բաքվին: Ընդունված է համարել, որ ուղղումը անուղղակիորեն սահմանափակում էր Պենտագոնի հնարավորությունները Հայաստանի հետ համագործոկցության հարցում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---