Սիրիայում կբացվի Հայաստանի պատվո հյուպատոսություն

PanARMENIAN.Net -
Փետրվարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը Դեր էզ Զոր քաղաքում (Սիրիա) կբացի Հայաստանի պատվո հյուպատոսություն: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը Սիրիայում կհանդիպի պաշտոնատար անձանց հետ, PanARMENIAN.Net ի լրագրողին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:



Սիրիայի Համատեղ բիզնեսի միության նախագահ Լիոն Զիկին ասել է. «Հյուպատոսությունը Դեր էզ Զորի բնակչության հետ համագործակցության առումով ունի հոգեւոր եւ խորհրդանշական մեծ նշանակություն»: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի հյուպատոս է նշանակվել Դեր էզ Զորի բնակիչ, սիրիահայ Սուրին Վարկանյանը, գրում է Սիրիայի «Ալ Վաթան» թերթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---