ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին, ՄԱԿ-ի փորձագետների տվյալների համաձայն, Հայաստանում արձանագրվել է աղքատության մակարդակի իջեցում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, 2001 թվականին ծայրահեղ անապահով քաղաքացիների թիվը 1998 թվականի ցուցանիշների համեմատ նվազել է հինգ տոկոսով: Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Միրզախանյանի խոսքերով` 1997-98 թվականներին ծայրահեղ անապահով ընտանիքները կազմում էին հանրապետության ընտանիքների ընդհանուր թվի 11-12 տոկոսը, իսկ 2001 թվականի տվյալներով դրանց թիվը չի գերազանցում 6-7 տոկոսը: Նշենք, որ ՄԱԿ-ի չափանիշների համաձայն, ծայրահեղ անապահով ընդունված է համարել այն ընտանիքները, որտեղ ամենօրյա եկամուտը չի գերազանցում 1 դոլարը յուրաքանչյուր անդամի հաշվարկով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---